Տարաձայնությունները Բրունո Շուլցի որմնանկարների շուրջ հարթվեցին

15:58 • 03.03.08

Ուկրաինան և Իսրայելը հարթել են լեհ նկարիչ Բրունո Շուլցի որմնանկարների շուրջ ծավալված տարաձայնությունները:
Համաձայն Ուկրաինայի փոխվարչապետ Իվան Վասյունիկի` Երուսաղեմում ստորագրած արձանագրության` “Յադ-Վաշեմ” հուշարձանային համալիրը իրավունք է ստացել օգտագործել նախշազարդերը 20 տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ 2001թ. անհասկանալի հանգամանքներում որմնանկարները Ուկրաինայից տեղափոխվել էին Իսրայել: Այդ օրվանից ի վեր երկու երկրների ներկայացուցիչները վիճարկում էին այդ ստեղծագործությունների սեփականության իրավունքի հարցը: Աշխատանքների կարգավիճակը որոշող համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության են եկել հունվարի կեսերին: Ըստ այդ փաստաթղթի` “Յադ-Վաշեմ”-ը համաձայնում է ընդունել որմնանկարները որպես Ուկրաինայի սեփականություն և ազգային մշակույթի ժառանգության մի մաս: Փոխարենը` նա ստանում է դրանց ժամանակավոր օգտագործման իրավունք: