Իտալիայում մահացել է հայտնի տենոր Ջուզեպպե դի Ստեֆանոն
Երկուշաբթի Միլանից մոտակայքում գտնվող Սանտա-Մարիա քաղաքում 86 տարեկան հասակում մահացել է հայտնի իտալացի տենոր Ջուզեպե դի Ստեֆանոն: Իր ձայնի թավշե նրբերանգով հայտնի դի Ստեֆանոն Մարիա Կալասի մասնավոր գործընկերն էր, որի հետ ելույթ էր ունենում ինչպես բեմի վրա, այնպես էլ 1950-ականներին` Կալասի կարիերայի ծաղկման շրջանում արված ձայնագրություններում:
Դի Ստեֆանոն ծնվել է 1921թ. սիցիլիական գյուղերից մեկում: Օպերային բեմում նրա դեբյուտը տեղի է ունեցել 1946թ. Ժյուլ Մասնեի “Մանոն” օպերայում, որտեղ նա հանդես է եկել կավալեր Դե Գրիեի դերում:
Արդեն 1947թ. դի Ստեֆանոն առաջին անգամ հանդես է եկել “Լա Սկալա” թատրոնի բեմում: Արդյունքում` մինչև կարիերայի ավարտը տենորը հանդես է եկել ամբողջ աշխարհի լավագույն օպերային թատրոններում` Նյու Յորքում, Վիեննայում և Բեռլինում:










