Վատիկանն այլևս չի մեղադրի Լյութերին

15:36 • 06.03.08

2008թ. սեպտեմբերին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը կմշակի փաստաթուղթ, համաձայն որի` 1520թ. հայտնի գերմանացի աստվածաբան Մարտին Լյութերի վրայից հանվում է հերետիկության մեջ մեղադրանքը:
Լյութերի հետ կապված խնդիրները կքննարկվեն Բենեդիկտոս XVI-ի կողմից կազմակերպվող Կաստելգանդոլֆի ամառային նստավայրում անցկացվելիք ամենամյա սեմինարների ընթացքում: Քննարկումներին կմասնակցեն 40 աստվածաբաններ: Սեմինարի հիմնական թեման առաքելական եկեղեցին էր: Կաթոլիկ եկեղեցին կարծում է, որ երանությունը Հիսուսից առաքյալների միջոցով անցել է եպիսկոպոսներին: Բողոքականները ենթադրում են, որ երանությունը պայմանավորված է Աստծու Խոսքով, և ոչ թե վանականների: Բայց Լյութերը այդքան արմատական չէր. նա միայն մատնանշում էր, որ Աստվածաշունչը պետք է միակ հեղինակությունը լինի հավատքի հետ կապված հարցերում, հետևաբար` ազգը պետք է հնարավորություն ունենա կարդալ Սուրբ տեքստեր մայրենի լեզվով (1524-1542թթ. Լյութերը իրականացրել է Սուրբ Գրքի թարգմանությունը գերմաներեն):
Ժամանակակից աստվածաբանները պատրաստ են ընդունել, որ Լյութերը մտադրություն չի ունեցել մասնատել կրոնները. նա ընդամենը ձգտում էր մաքրել եկեղեցին այն երևույթներից, որոնք արդյունքում կարող էին հանգեցնել կաշառակերության տարածմանը: