Հայտնաբերվել է Կամիլ Պիսարոյի առևանգված կտավը

11:57 • 07.03.08

1981թ. Էքս-լը-Բեն քաղաքի թանգարանից առևանգված իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի` Կամիլ Պիսարոյի կտավներից մեկը հայտնաբերվել է Նյու Յորքում: Խոսքը “Ձկան շուկա” կտավի մասին է:
Այս կտավը` Օգյուստ Ռենուարի դիմանկարներից մեկի հետ միասին, առևանգվել է 1981թ. նոյեմբերին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կողոպուտի նախաձեռնողը Էմիլ Գելտոնն է: Սակայն 22 տարվա ընթացքում երկու նկարների մասին ոչ մի տեղեկություն չի եղել:
2003թ. Էքս-լը-Բենի թանգարանի սեփականատեր Անդրե Լիատարի հետ կապվեցին Sotheby's աճուրդի տան ներկայացուցիչները, որոնց տեսադաշտում հայտնվել էր Պիսարոյի “Ձկան շուկա” կտավի նման մի նկար: Ֆրանսիական թանգարանի ներկայացուցիչները կապնվել են ամերիկյան իշխանությունների հետ, նկարի գնտվելու վայրը հաստատվել է, և այն պահման է ենթարկվել Նյու Յորքի մաքսատանը:
2008թ. մարտի 16-ին սկսկվի դատավարություն. որպես պատասխանող կողմ հանդես կգա Պիսարոյի կտավի ներկայից սեփականատեր տիկին Շերիլ Դեվիսը:
Ցուցմունք տալու համար ԱՄՆ կժամանեն Լիատարը և Էքս-լը-Բեն թանգարանի աշխատակցուհի Ժակլին Ռիվոլեն: Այն դեպքում, եթե դատարանը համաձայնի ֆրանսիական կողմի փաստարկների հետ, կտավը կվերադարձվի թանգարանին:
Կան տեղեկություններ, որ Էքս-լը-Բենից առևանգված Ռենուարի կտավը գտնվում է Ճապոնիայում, սակայն վերջինիս հետ կապված պաշտոնական հետախուզությունը դեռ չի ավարտվել: