Առևանգվել են Ռուբենսի և Գոյայի կտավները
Դանիայում մասնավոր հավաքածուից առևանգվել են Ռուբենսի և Գոյայի հանրահայտ կտավները:
Առևանգողները պատուհանից ներխուժել են Յութլանդիայի հյուսիսում գտնվող Վորգորդ ամրոց և, չնայած անվտանգության ազդանշանին, հասցրել են թաքնվել` իրենց հետ վերցնելով Ռուբենսի “Մարիա Մեդիչիի դիմանկարը” և Ֆրանսիսկո Գոյայի “Խելագարը” կտավները:
“Գողերը շատ են շտապել և երկու անգամ գցել են նկարները. ցուցասրահում և ամրոցից դուրս հայտնաբերվել են գիպսե շրջանակի կտորներ, այնպես որ, կտավները, հավանաբար, վնասվել են: Նշեմ, որ այս նկարներն այնքան հայտնի են ողջ աշխարհում, որ հնարավոր չի լինի վաճառել դրանք. չի բացառվում, որ գողերը նույնիսկ չեն էլ իմացել, թե ինչ էին գողանում”,- ասել է Վորգորդ ամրոցի կառավարման հիմնադրամի նախագահ, փաստաբան Հանս Յորգեն Կապտայնը:










