Նոբելյան դափնեկիրը հաշվարկում է ԱՄՆ-ի պատերազմական ծախսերը
Իրաքի պատերազմի վրա ԱՄՆ-ը 2008թ. ամսեկան կծախսի 12 մլրդ դոլար: Նման եզրակացության է եկել 2001թ. Տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկացի տնտեսագետ Ջոզեֆ Ստիգլիցն իր` “Երեք տրիլիոն դոլար արժողույթամբ պատերազմ” (The Three Trillion Dollar War) գրքում, որը նա գրել է համատեղԼինդա Բիլմսի հետ:
Համաձայն “ամենաիրատեսական և չափավոր” սցենարների` 2008թ. հետո ԱՄՆ-ի` Իրաքում և Աֆղանստանում ծավալած ռազմական գործողությունները, ինչպես նաև երկարատև ռազմական ներկայությունն այս երկրներում երկրի դաշնային բյուջեից կխլեն 1,7-2,7 տրիլիոն դոլար:
Ստիգլիցը և Բիլմսն իրենց գրքում նաև ապացուցում են, որ Իրաքում և Աֆղանստանում ծավալած պատերազմների ընդհանուր ծախսը մինչև 2007-2008 բյուջետային տարվա վերջ կկազմի 845 մլրդ դոլար, որն արդեն իսկ գերազանցում է Վիետնամում ծավալված 12-ամյա պատերազմի ծախսերը:










