Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան գտել իր նոր ֆիլմի գլխավոր հերոսին

11:26 • 10.03.08

Դերասան և ռեժիսոր Վինսենտ Գալլոն ընտրվել է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի կողմից` որպես իր նոր ֆիլմի` “Տետրոյի” (Tetro) գլխավոր հերոս:
Ֆիլմի նկարահանումները կսկսվեն մարտի երկրորդ կեսին Բուենոս-Այրեսում:
Գալլոն հանդես կգա մրցակցության և դավաճանությյան հետևանքով կործանված ընտանիքի ավագ որդու դերում: Ավելի վաղ ենթադրվում էր, որ այս դերը կստանձնի Մեթ Դիլոնը: Ֆիլմում ընտանիքի կրտսեր եղբոր դերում հանդես կգա նորեկ-դերասան Օլդեն Էրենրայխը:
Ֆիլմում նկարահանվելու են նաև իսպանացի դերասաններ Մարիբել Վերդուն և Խավիեր Բարդեմը: