Ելիզավետա I թագուհու ֆացորիտի տրակտատն աճուռդի է հանվել

15:42 • 11.03.08

Ելիզավետա I-ի ֆավորիտ, անգլիացի հայտնի բանաստեղծ սըր Ուոլթեր Ռելիի` հարբեցողության վնասների մասին աշխատության առաջին օրինակը վաճառքի է հանվել Bonhams աճուրդի տանը:
1722թ. տպագրված բրոշյուրը գնահատվել է ընդամենը 600 ֆունտ (1200 դոլարից քիչ պակաս): Մի քանի պալատականների հետ համատեղ գրված տրակտատը Ռելին նվիրել է “որդուն և ապագա սերունդներին”: Ձեռագիրը ստեղծվել է XVII դարի սկզբին (Ռելին մահացել է 1618թ.):
Տրակտատում, մասնավորապես, ասվում է, որ արկոհոլի ավելցուկը “մարդուն դարձնում է գազան”: Հեղինակն ընթերցողին հետ է պահում գինով տարվելուց, ինչը, ըստ նրա, “վարակիչ անեծք է”:
Ուշագրավ է այն փաստը, որ հենց Ռելին է Մեծ Բրիտանիա ներմուծել ծխախոտի առաջին բաժինը` դրանով իսկ այս վնասակար սովորությամբ վարակելով մի քանի մայրցամաքներ: