Մադամ Տյուսոյի թանգարանը չի ցանկանում ձուլել Մեծ Բրիտանիայի վարչապետի արձանիկը

09:39 • 11.03.08

Մադամ Տյուսոյի մոմե արձանիկների թանգարանը մոտ ժամանակներս մտադիր չէ ձուլել և ցուցադրության հանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի արձանիկը:
Ինչպես հայտնեցին թանգարանի ներկայացուցիչները, Բրաունը դեռ նկատելի ազդեցություն չի թողել համաշխարհային քաղաքականության վրա` որպես վարչապետ: Բացի այդ, այցելուներին չէր հետաքրքրի բրիտանական ներկայիս կառավարության ղեկավարի մոմե արձանիկը, համենայն դեպս` տվյալ պահին:
"Կսպասենք ընտրություններին, որովհետև հենց դրանք են հասարակական կարծիքի անհերքելի չափանիշը: Մենք անընդհատ հետևում ենք հասարակության մեջ տիրող տրամադրություններին, այդ պատճառով, եթե Բրաունի հռչակը աճի, մենք կփոխենք մեր կարծիքը”, - պարզաբանել է թանգարանի մամուլի քարտուղարը:
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի արձանիկը չափազանց մեծ հռչակ վայելում է համաշխարհային քաղաքական գործիչների ցուցադրությունում և լավ ճանաչելի է: