Նյու Յորքի խոշորագույն գրադարանին նվիրել են 100 մլն դոլար
ԱՄՆ-ի և աշխարհի խոշորագույն գրադարաններից մեկը` Նյու Յորքի հասարակական գրադարանը (New York Public Library), ստացել է հարյուրմիլիոնանոց գրանտ Blackstone Group ներդնողական ընկերության տնօրեն, միլիարդեր Սթիվեն Շվարցմանի կողմից: Ի նշան երախտագիտության` գրադարանի տնօրինությունը խոստանում է նվիրատվություն կատարողի անունն անցկացնել հինգերորդ պողոտայում գտնվող գրադարանի պատմական շենքի պատին:
Շվարցմանի խոսքերով` սա գրադարանի վերականգնման միլիարդանոց նախագծի մի մասն է, որը նախատեսում է մի քանի բաժինների վաճառք, նոր սրահների և պահեստների կառուցում, առկա շենքերի վերանորոգում:
2005թ. գրադարանը ստիպված է եղել վաճառել իրեն պատկանող մի քանի արվեստի գործեր, որպեսզի միջոցներ հավաքի վերականգնման նախնական աշխատանքների համար: Վաճառքից ստացվել էր 53 մլն դոլար:










