Ջոնի Դեպը ցանկանում է Սալվադոր Դալիի դերը խաղալ

17:34 • 12.03.08

Դերասան Ջոնի Դեպը մտադիր է խաղալ Սալվադոր Դալիի կերպարը և փնտրում է մարդու, ով ի վիճակի կլինի սցենար գրել այդ ֆիլմի համար: «Դալի» անվանումով ժապավենի պրոդյուսերը կլինի Պիտեր Ռոուլին, որի վերջին նախագիծը 2003թ. «Spy Sorge» թրիլերն էր:

Այժմ արտադրության մեջ են գտնվում Դալիի կյանքի մասին պատմող միանգամից մի քանի ժապավեն: Ավելի վաղ հայտնել էին, որ Էնդրյու Նիկոլի «Դալին և ես: Սյուռեալիստական պատմություն» ժապավենում նկարչին կմարմնավորի Ալ Պաչինոն: Բացի այդ, Slashfilm-ը հիշեցնում է, որ Դալիի կերպարը «Ցտեսություն Դալի» ժապավենում կմարմնավորի Պիտեր Օ’Տուլը:
Սալվադոր Դալին սյուռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է, նկարիչ, քանդակագործ և ռեժիսոր: Նա մահացել է 1989թ. 84 տարեկան հասակում, սակայն մինչ այժմ հետաքրքությունը նրա կյանքի և գործունեության նկատմամբ չի նվազում։