Լիխտենշտեյնի թանգարանները հրաժարվել են համագործակցել Գերմանիայի հետ
Լիխտենշտեյնի դքսերի տունը հրաժարվել է գերմանական թանգարաններին տրամադրել իր հավաքածուի ցուցանմուշները: Այս քայլը նոր զարգացում է 2008թ. փետրվարին երկու երկրների միջև ծագած շարունակական ֆինանսական սկանդալի պատմության մեջ: Դքսությունը բնավ էլ մտադիր չէ «կիսել» արվեստի գործերը Գերմանիայի հետ, քանի դեռ ԳԴՀ-ը չի ընդունում «հիմնական իրավական սկզբունքները»:
Բոյկոտի արդյունքում առաջինը կտուժի Մյունխենի նոր ցուցասրահը, որը պետք է վարձույթի կարգավիճակով ստանար «բիդերմայեր» ոճի առարկաներ (XIX դարի կեսեր) իր նոր ցուցահանդեսի համար:










