Սերգեյ Միխալկովի 95-ամյակը կնշեն "Բոլշոյ" թատրոնում
Բանաստեղծ և գրող Սերգեյ Միխալկովի 95-ամյակի հոբելանական երեկոն կկայանա մարտի 2008թ. 13-ի երեկոյան "Բոլշոյ" թատրոնի Նոր բեմում:
Միխալկովի ավագ թոռը` ռեժիսոր Եգոր Կոնչալովսկին, 800 հյուրերի համար նախատեսվող տոնի համար պատրաստել է տեսագրած շնորհավորանքներ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս պաշտոնական շնորհավորական հեռագիր է հղել Միխալկովի հասցեին, որում գրողին անվանել է “ազգային մշակույթի նահապետ, բացառիկ կարգի անհատականություն”:
Սերգեյ Միխալկովը մի շարք մանկական բանաստեղծությունների և առակների ժողովածուների, ինչպես նաև պիեսների և սցենարների հեղինակ է:
1970-1990թթ. նա գլխավորել է ԽՍՀՄ գրողների միությունը: Միխալկովը Լենինյան և չորս Պետական մրցանակների դափնեկիր է:










