Հարրի Փոթերի մասին վերջին գրքի հիման վրա ֆիլմ կնկարահանեն

15:51 • 13.03.08

Warner Bros. ընկերությունը հինգշաբթի հայտարարել է, որ Հարրի Փոթերի մասին պատմող վերջին` "Հարրի Փոթերը և մահվան պարգևները" գրքի հիման վրա նկարահանվելու է երկու ֆիլմ: Ֆիլմերը նկարահանելու է ռեժիսոր Դեյվիդ Յեյթսը, ով արդեն երկու անգամ նկարահանել է ֆիլմ Հարրի Փոթերի մասին:
Սպասվում է, որ առաջին ֆիլմը էկրաններ կբարձրանա 2010թ. նոյեմբերին, իսկ երկրորդը` 2011թ. մայիսին:
Երկու ֆիլմերի սցենարիստը կլինի Սթիվ Քլովզը, ով գրել է Ջոան Ռոուլինգի հայտնի սագաների նախորդ ժապավենների սցենարների մեծ մասը:
Ֆիլմի պրոդյուսեր Դեյվիդ Հեյմենը պատմել է, որ Փոթերի մասին պատմող վերջին գիրքը երկու մասի բաժանելու որոշումը ընդունվել է երկար տատանումներից հետո: Նա այդ որոշման պատճառը բացատրել է նրանով, որ "այս գրքից, սերիայի այլ գրքերի հետ համեմատ, չի կարելի ոչինչ բաց թողնել", այնտեղ չկան երկրորդական սյուժետային գծեր: