Վալենսիայի Մայր տաճարի մուտքի մոտ լուսացույցներ են տեղադրվել
Մեծ շաբաթի նախօրեին Վալենսիայի Մայր տաճարի մուտքի մոտ երկու լուսացույց է տեղադրվել` տաճար այցելողներին ընդհարումներից զերծ պահելու համար: Հիշեցնենք, որ Մեծ շաբաթը սկսվելու է մարտի 16-ին:
Լուսացուցները տեղադրվել են մարտի սկզբին և, ինչպես նշված է տաճարի պաշտոնական կայքում, զգալի օգուտ կբերեն, քանի որ տոնական պատարագների անցկացման օրերին այցելուների հոսքը շատ մեծ է:










