Գերմանիայում հայտնաբերել են Սենտ-Էքզյուպերիի մահվան մեղավորին
Շաբաթ օրը լյուֆտվաֆեի նախկին օդաչու, գերմանացի երգիչ Իվան Ռեբրովի եղբայրը, ընդունել է իր մեղքը ֆրանսիացի հայտնի գրող Անտուան Սենտ-Էքսյուպերիի մահվան մեջ:
88-ամյա Հորսթ Ռիփեթը հայտարարել է, որ 1944թ. հուլիսի 31-ին Տուլոնից ոչ հեռու նկատել է ֆրանսիական կործանիչը, որում գտնվում էր Սենտ-Էքզյուպերին, և ռմբակոծել է այն:
“Կործանիչի վրա ես նկատեցի ֆրանսիական տարբերանշան, իսկ երբ հայտնվեցի դրա հետևում, ռմբակոծեցի և կործանեցի ինքնաթիռը”, - ասել է Ռիփեթը:
Ի դեպ, Սենտ-Էքզյուպերին եղել է Ռիփեթի սիրված գրողներից մեկը:
“Եթե ես իմանայի, որ դա Էքզյուպերին էր, երբեք նման բան չէի անի”, - խոստովանել է նախկին օդաչուն: Ռիփեթը հայտարարել է, որ նա յադ մասին իմացել է ինքնաթիռը խփելուց երկար ժամանակ անց:
Ինչպես հայտնի է, Անտուան դը Սենտ-Էքզյուպերին անհայտ կորել է 1944թ. ամռանը` Մարսելի շրջանում հետախուզական թռիչք կատարելիս: Գրողի մահվան մեղավորին գտել են Լյուկ Վանրելը և Լինո ֆոն Գարտցենը, ովքեր աշխատում էին “Սենտ-Էքզյուպերի. վերջին գաղտնիքը” գրքի վրա: Այն լույս կտեսնի մարտի 20-ին Ֆրանսիայում:










