Քրիստոսի չարչարանքների մասին պատմող նոր սերիալը քննադատության է ենթարկվել
"The Passion" ("Կրքեր") բարձրբյուջետային բրիտանական հեռուստասերիալի ստեղծողները ստացել են առաջին բացասական արձագանքները:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ամենակոպիտ սխալը Հիսուսի խաչելության դրվագն է: Հիսուսը պատկերված է ժամանակակից հանդիսատեսի համար արտասովոր դիրքով, այսինքն`ոչ թե խաչի երկայնքով չձգված, այլ ազատ, "արգանդային" դիրքում:
Սերիալի հեղինակները վստահեցնում են, որ փորձել են վերստեղծել աստվածաշնչյան պատմությունը` համապատասխանեցնելով այն ժամանակակից գիտության պատկերացումներին: Մասնավորապես, ֆիլմի նկարիչ-բեմադրողներից մեկը` Սայմոն Էլիոթը, նշել է, որ “Քրիստոսի վիկտորիանական պատկերումը չի համապատասխանում պատմական փաստերին”: Էլիոթը նաև ընդգծել է, որ տվյալ պատմության փոփոխության ցանկացած փորձ “ականապատ դաշտ” է հիշեցնում. պարզապես հավատացյալների զգացմունքները չափազանց ուժեղ են:
“Կրքեր” հեռուստասերիալի վերջին մասը (այն սկսել է ցուցադրվել BBC հեռուստաալիքով երեկ) կցուցադրվի մարտի 23-ին` Սուրբ Զատիկի օրը:
“Կրքերը” սերիալը Ֆրանկո Ձեֆիրելիի "Jesus of Nazareth" ("Հիսուս Նազովրեցի", 1977) ֆիլմից հետո Քրիստոսի մասին պատմող ամենախոշոր հեռուստանախագիծն է:










