Նոնա Մորդյուկովան տեղափոխվել է հիվանդանոց

13:10 • 17.03.08

Դերասանուհի Նոնա Մորդյուկովան տեափոխվել է Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք: Դերասանուհին հիվանդանոց է տեղափոխվել “դեմենցիա” ախտորոշմամբ:
Նշենք, որ այժմ այդ նույն կլինիկայում է գտնվում խորհրդային կինոյի աստղ Վյաչիսլավ Տիխոնովը` նրա առաջին ամուսինը:
Ինչպես հայտնում է Московского комсомолец-ը, Մորդյուկովայի հիվանդությունն առաջ է եկել Տիխոնովի և նրա ներկա կնոջ` Թամարա Իվանովայի (ով նույնպես մի քանի օր առաջ հիվանդանոց է տեղափոխվել) առողջական հարցերով անհանգստանալու պատճառով:
82-ամյա Մորդյուկովան վերջին տարիների ընթացքում հաճախ է հիվանդանոց տեղափոխվել. նա տառապում է մի քանի հիվանդություններից, այդ թվում` շաքարախտից: