Երևանում կանցկացվի Թավջութակի երաժշտության առաջին փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Երևանում կանցկացվի Թավջութակի երաժշտության առաջին փառատոնը` նվիրված Գերոնտի Թալալյանին։ Փառատոնը կազմակերպել են Երևանի Կամերային երաժշտության տունը, Կոմիտասի անվան պետական քառյակը և Նարեկացի կամերային երաժշտության ընկերությունը, որոնք ևս կմասնակցեն դրան։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը, նախնական տվյալների համաձայն, փառատոնը կանցկացվի մարտի 26-ից մայիսի 5-ը, որին կմասնակցեն նաև Թավջութակահարների անսամբլը, դիրիժոր Վադիմ Շուբրաձեն` Վրաստանից, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը` Մեծ Բրիտանիայից և այլք:










