Disney-ը կվերադառնա ԱՄՆ
Ճապոնական Chiba համալսարանը ԱՄՆ-ին կվերադարձնի Walt Disney ստուդիայի 250 դասական մուլտֆիլմեր:
Մուլտֆիլմերի հազվագյուտ հավաքածուն, որի մեջ մտնում են "Flowers and Trees" շարքից աշխատանքներ (1932թ. թողարկված աշխարհի ամենահին գունավոր անիմացիոն ֆիլմերի շարք), ինչպես նաև “Քնած գեղեցկուհին”, “Բեմբի” և “Մոխրոտիկը” մուլտֆիլմերի համար անիմատորների արած էսքիզները, հայտնվել են Ճապոնիայում 1960-ական թթ.:
Disney-ը, իր հերթին, համալսարանին կհանձնի հավաքածուի թվային պատճենները և մեկ միլիոն դոլար:










