Վախճանվել է հայտնի գրող Արթուր Քլարքը
90 տարեկան հասակում վախճանվել է ֆանտաստիկ ժանրի հայտնի գրող Արթուր Չարլզ Քլարքը: Նա մահացել է չորեքշաբթի Շրի-Լանկայում գտնվող հյուրանոցում, որտեղ ապրել էր 1956թ. սկսած:
Արթուր Քլարքը ծնվել է 1917թ. դեկտեմբերի 16-ին Մեծ Բրիտանիայում: Քլարքի առաջին տպագիր պատմվածքը “Փրկարար ջոկատն” է, որը տպագրվել է "Astounding Science Fiction" ամսագրում 1946թ.:
1968թ. Քլարքը գրել է “Տիեզերական ոդիսական 2001” ֆիլմի սցենարը, որը էկրանավորել է հայտնի ռեժիսոր Սթենլի Կուբրիկը: Սցենարը հետագայում վերածվել է համանուն վեպի, որը սկիզբ է տալիս չորս գրքից բաղկացած “Տիեզերական ոդիսական” սերիային:










