Ֆլամանդական գրող Հյու Քլաուսը ինքնակամ հեռացել է կյանքից
Չորեքշաբթի Ալցգեյմերի հիվանդությամբ տառապող ֆլամանդացի հայտնի գրող Հյու Քլաուսը օգտվել է էֆթանազիայի իրավունքից և ինքնակամ հեռացել կյանքից: Բելգիան` Լյուքսեմբուրգի և Նիդերլանդների հետ միասին, երեք եվրոպական պետություններից մեկն է, որտեղ էֆթանազիան թույլատրված է օրենքով:
Ենթադրվում է, որ Քլաուսն ինքնուրյուն է որոշում կայացրել, քանի որ գտնվում էր հիվանդության սկզբնական փուլում և դեռ պահպանում էր աշխատունակությունը: Հայտնի է, թե էֆթանազիայի որ ձևն է ընտրել Քլաուսը, սակայն օրենքի համաձայն` այն պետք է իրականացվեր մի խումբ բժիշկների կողմից:
Համաձայն Բելգիայում 2002թ. ընդունված օրենքի` կյանքից հեռանալու ինքնակամ որոշում կայացրած մարդը պետք է այդ քայլին դիմի գիտակցաբար:
Էֆթանազիան իրականացնող բժիշկները պետք է համոզվեն, որ հիվանդը, իրոք, անբուժելի է և տառապում է չափազանց ուժեղ ֆիզիկական կամ հոգեկան ցավերից, որպեսզի խուսափեն դատական հետապնդումից:










