Queen-ը վերադառնում է...
Հանրահայտ Queen խումբը չորեքշաբթի պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է նոր ալբոմ թողարկել:
2008թ. սեպտեմբերի 1-ին սպասվող ալբոմի անվանումը դեռ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ այն ձայնագրվել է 1991թ. Ֆրեդի Մերքյուրիի մահից հետո խմբին միացած վոկալիստ Փոլ Ռոջերսի մասնակցությամբ:
Դեռևս անանուն ալբոմը կդառնա 13-ամյա ընդմիջումից հետո առաջինը` 1995թ. թողարկված Made in Heaven ալբոմից հետո:
Սկավառակի թողարկումը համատեղված է Queen խմբի եվրոպական շրջագայությունների հետ, որոնք կսկսվեն սեպտեմբերի 16-ին` մոսկովյան համերգից: Շրջագայության շրջանակերում խումբը համերգներ կունենա ընդհանուր առմամբ 14 երկրներում:










