Վյաչեսլավ Տիխոնովի վիրահատությունը հաջող է անցել
Փետրվարի սկզբից մայրաքաղաքի Կենտրոնական հիվանդանոցում գտնվող դերասան Վյաչեսլավ Տիխոնովին մարտի 19-ին վիրահատել են: Տիխոնովի դստեր խոսքերով` ներկա պահին Տիխոնովն իրեն բավարար է զգում, նրան վերակենդանացման բաժնից տեղափոխել են սովորական հիվանդասենյակ:
Դերասանն արդեն մեկուկես ամիս գտնվում գտնվում է հիվանդանոցում: Իր 80-ամյակի հոբելյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստն այստեղ է նշել: Միայն փետրվարի 21-ին, երբ Կինոյի տանը անցկացվում էր իր պատվին տոնական երեկույթ, Տիխոնովին թույլատրել էին լքել կլինիկան:
Վյաչեսլավ Տիխոնովը հանդիսանում է ՌԴԽՀ և ԽՍՀՄ, Լենինյան և այլ պետական մրցանակների դափնեկիր: Նրա ամենահայտնի ֆիլմերի շարքին են դասվում “Պատերազմ և խաղաղություն”, “Ապրենք մինչև երկուշաբթի”, “Գարնան տասնյոթ ակնթարթ”, “Սպիտակ Բիմ, սև ականջ” ֆիլմերը:










