Չե Գեվարայի այրին խոսեց

16:13 • 21.03.08

Հինգշաբթի Լեգենդար Էրնեստո Չե Գեվարայի այրին հրատարակել է իր «Զարթոնք» հուշերի գիրքը, որտեղ նա պատմում է Կուբայի հերոսի հետ անցկացրած կյանքի իր վեց տարիների մասին։
71-ամյա Ալեյդա Մարչը նվիրել է իր գիրքը «երեխաներին, ովքեր իր ոգեշնչման մեծագույն աղբյուրն են» և իր ամուսնու զինակիցներին, մասնավորապես, Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյին։
 

«Ես երբեք հարցազրույց չեմ տվել լրագրողներին և երբեք էլ չեմ տա: Ինչ ունեմ ասելու, գրված է այս գրքում», - ասել է Մարչը՝ Casa de las Americas հրատարակչության տպագրած գիրքը ներկայացնելիս:
Նա ասել է, որ մեծ դժվարությամբ է վերհիշում Չեի հետ անցկացրած մի քանի ամուսնական տարիների մասին (1959-ից 1965թթ.)։
 

«Զարթոնքը» գրելու մտահաղացումը ծագել է, երբ իր ընկերներից մեկն առաջարկել է ֆիլմի սցենար գրել Չեի հետ ապրած կյանքի մասին:
«Ես այնքան էլ ոգևորված չէի այդ գաղափարով: Սակայն, ես մտածեցի, որ վերջիվերջո ես դա պետք է անեմ իմ երեխաների համար, և ես սկսեցի գրառել իմ հուշերը, սկսեցի գրել իմ կյանքի մասին”, - ասել է չորս երեխաների մայր Մարչը, ով Կուբայի Չե Գեվարայի անվան ուսումնական կենտրոնի տնօրենն է: