Հոլանդիան բողոքում է իսլամը քննադատող ֆիլմի դեմ

14:11 • 23.03.08

Ամստերդամում մոտ հազար մարդ է մասնակցել քաղաքական գործիչ և ռեժիսոր Խեերտ Վիլդերսի` իսլամը խիստ քննադատող վավերագրական “Ֆիտնա” ֆիլմի թողարկման դեմ ցույցին:
Հոլանդիայի "Ազատություն" կուսակցության ղեկավարի խոսքերով`իր ֆիլմում նա փորձել է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում իսլամական գաղափարախոսությունը, որը, նրա կարծիքով, ազատության դեմ սպառնալիք է պարունակում:
Սպասվում է, որ ֆիլմը կհայտնվի ինտրնետում արդեն մարտի վերջին: Մի շարք երկրներում մահմեդականներն այս առումով իրենց վրդովմունքն են արտահայտել:
Շատերը ենթադրում են, որ ֆիլմի թողարկումը կարող է առաջ քաշել բողոքի ակցիաներ, ինչպես տեղի ունեցավ Դանիայում` Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների տպագրությունից հետո:
“Ֆիտնա” ֆիլմը պատկերում է Ղուրանը որպես ֆաշիզմը գովաբանող տեքստ: Հոլանդիայի կառավարությունը, իսլամական աշխարհում բողոքի հեթական ալիքից խուսափելով, կոչ է արել ռեժիսորին չցուցադրել ֆիլմը էկրաններին: Ի պատասխան դրան` Վիլդերսը իշխանություններին մեղադրել է երկչոտության մեջ և սկսել է բանակցություններ վարել հոլանդական հեռուստաընկերությունների հետ սկանդալային ֆիլմի ցուցադրման համար: Ներկա պահին Վիլդերսը գտնվում է ոստիկանության հսկողության տակ:
Հիշեցնենք, որ 2004թ. իսլամը քննադատող ֆիլմ նկարահանած հոլանդացի մեկ այլ ռեժիսոր Թեո Վան Գոգը սպանվել էր արմատական իսլամցիների կողմից: