Օլիմպիական կրակը կվառեն մեկ ժամ շուտ

11:54 • 23.03.08

2008թ. Օլիմպիական խաղերի կրակի վառման հանդիսավոր արարողությունը կսկսվի մեկ ժամ ավելի շուտ, քան ծրագրված էր, անձրևի սպառնալիքի պատճառով: Արարողությունը տեղի կունենա մարտի 24-ին Հունաստանի ժամանակով 11:00-ին հունական Օլիմպիայում` Օլիմպիական խաղերի ծննդավայրում:
Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում ս.թ. օգոստոսի 8-ց 24-ը: Խաղերի կազմակերպիչները մտադիր են օլիմպիական կրակը հասցնել Էվերեստի գագաթ (Չինաստանի տարածքում գնտվող աշխարհի ամենաբարձր լեռան հյուսիսային զառիթափը) և անցկացնել այն Թիբեթով դեպի Չինաստանի մայրաքաղաք:
Չինաստանը խոստանում է կազմակերպել Օլիմպիական կրակի ամենաերկար փոխանցումավազքը` 137 կմ, որը կշարունակվի 130 օր:
Էվերեստի բարձրունքի հաղթահարումը ճրագը ձեռքին կդառնա վազքի մի մասը: