Sotheby's-ն հույս ունի վաճառել Բեկոնի տրիպտիխը 70 մլն դոլարով

15:43 • 24.03.08

Sotheby's աճուրդի տունը ծրագրում է վաճառել Ֆրենսիս Բեկոնի տրիպտիխը 70 մլն դոլարով մայիսի 14-15-ին Նյու Յորքում կայանալիք աճուրդում:
Հին հունական դիցաբանության մեջ վրեժի չար աստվածուհու կողմից Օրեսթեսի հետապտդման թեմաներով տրիպտիխը նկարվել է Բեկոնի կողմից 1976թ. Փարրիզում:
Վերջին 32 տարիների ընթացքում Բեկոնի այս կտավը պահվել է Եվրոպայում` մասնավոր հավաքածուում: Աճուրդի տունը տրիպտիխն բնութագրում է որպես «մասնավոր հավածաքածուում գտնվող Բեկոնի ամենաարժեքավոր գործը»:
Sotheby's տան հաշվարկներով մայիսին կայանալիք նյու-յորքյան աճուրդին տրիպտիխի գինը կարող է հասնել 70 մլն դոլարի` այս հեղինակի գործերի գնի նոր ռեկորդ սահմանելով:

Ներկա դրությամբ Բեկոնի ամենաթանկ աշխատանքն է համարվում 2007թ. մայիսին Sotheby's տան կողմից 26,58 մլն ֆունտով (52,7 մլն դոլար) վաճառված «Պապ Ինոքենտիոս X-ի դիմանկարի էտյուդը» նկարը։