Ռուսաստանում կհիմնեն Ելցինի և Պուտինի թանգարաններ
Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է իրենց պարտականությունների կատարումն ավարտած Ռուսաստանի նախագահների պատմական ժառանգության պահպանման կենտրոն ստեղծելու օրինագիծը: Կենտրոնները գործելու են որպես ոչ առևտրական կազմակերպություններ: Մեկ կենտրոն կառուցելու ծախսերը կկազմեն 1 մլրդ 225 մլն ռուբլի, իսկ անհրաժեշտ ընթացիկ ամենամյա ծախսերը կկազմեն մոտ 122,5 մլն ռուբլի:
«Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամները սատարել են «Արդար Ռուսաստան»-ի կողմից առաջարկված օրինագիծը: Հակառակ դրան` դումայի կումունիստները իրենց վրդովմունքն են առաջարկել նմանատիպ ծախսերի կապակցությամբ, իսկ Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության անդամներն անհանգստություն են հայտնել «նախագահ Պուտինի անձի պաշտամունքի» կապակցությամբ:
Նշենք, որ նախագիծն առաջարկել է «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար` Դաշնային խորհրդի խոսնակ Սեյգեյ Միրոնովը և նրա գործընկերները: Նոր կենտրոնների նպատակն է ուսումնասիրել և հասարակայնորեն ներկայացնել ՌԴ նախկին նախագահների պատմական ժառանգությունը «ժողովրդավարական ինստիտւտների զարգացման և ճիշտ հանրապետություն կառուցելու» անհրաժեշտության լույսի ներքո:
Նախատեսվում է կենտրոնի արխիվի, թանգարանի և գրադարանի ստեղծում: Օրինագիծը պարզաբանող գրառումներում ասվում է, որ նմանատիպ կենտրոններ հաջողությամբ գործում են արտասահմանում, օրինակ` ԱՄՆ-ում:










