Ավստրիան նշում է Կարայանի 100-ամյակը
Ավստրիան, որտեղ 2006թ. նշվեց Մոցարտի 250-րդ տարեդարձը, այս տարի ևս պատրաստվում է մեկ այլ երաժշտական իրադարձության` հայտնի դիրիժոր Հերբերթ ֆոն Կարայանի 100-րդ տարեդարձին:
Թեև այս տարին Ավստրիայում հայտարարված է “Հերբերթ ֆոն Կարայանի հոբելանական տարի”, դիրիժորի տարեդարձն ապրիլի 5-ի մեծ շուքով նշվելու է նրա ծննդավայր Զալցբուրգում գտնվող Մոցարտի տուն-թանգարանում:
Հունվարին տեղի է ունեցել Կարայանի հիշատակին նվիրված համերգ Զալցբուրգի հայտնի Grosses Festspielhaus համերգասրահում, որտեղ ելույթ է ունեցել Mozarteum Orchester Salzburg-ը` Այվոր Բոլթոնի ղեկավարությամբ:










