ԱՄՆ-ում վախճանվել է The Beatles խմբի հինգերորդ մասնակիցը

14:08 • 25.03.08

Մարտի 24-ին Նյու Յորքի Սլոունի և Քեթերինգի քաղցկեղային կետրոնում (Memorial Sloan-Kettering Cancer Center) 66 տարեկան հասակում թոքերի քաղցկեղից վախճանվել է The Beatles խմբի գործընկեր Նիլ Էսպինալը:
«Նիլը հավատարիմ ընկեր էր և լավ ղեկավար, նա հսկայական ժառանգություն է թողել հաջորդ սերունդներին», - ասվում է Էսպինալի մահից հետո Փոլ ՄակՔարթնիի, Ռինգո Սթարի, ինչպես նաև Ջոն Լենոնի ու Ջորջ Հարիսոնի այրիների կողմից գրված ցավակցականում:
Էսպինալը ծանոթացել է ՄակՔարթնիի և Հարիսոնի հետ դպրոցում, այնուհետև դարձել է Beatles-ի առաջին մենեջերը և խմբի մասնակիցներին իր մեքենայով տարել հյուրախաղերի:
1968թ. Էսպինալը գլխավորել է Apple Coprs ձայնագրման ստուդիան: Beatles-ի լուծարումից հետո էլ նա շարունակել է ներկայացնել խմբի կոմերցիոն շահերը: