Կուբայի իշխանությունները արգելափակել են մուտքը դեպի երկրի ամենաճանաչված բլոգ
Հանաձայն Reuters-ի հաղորդած տեղեկատվության՝ Կուբայի իշխանությունները արգելափակել են տեղացի ինտերնետ օգտվողների մուտքը դեպի Generacion Y, որը համարվում է երկրի ամենաճանաչված բլոգերից մեկը։ Այն վարում է կուբացի Յոանի Սանչեսի կողմից։
Բացի այդ, արգելափակվել են գերմանական երկու սերվերներում տեղակայված ու Կուբայում մեծ հեղինակություն վայելող ևս երկու բլոգերի մուտք։
Այս բլոգեր այցելել ցանկացողները իրենց էկրանին տեսնում են «error downloading» հաղորդագրությունը։
Իր օրագրում Սանչեսը նկարագրում էր Կուբայի իր կյանքը, տնտեսական դժվարությունները, ինչպես նաև ազատության քաղաքական սահմանափակուները։ Նա, մասնավորապես, քննադատել է Կուբայի նոր առաջնորդ Ռաուլ Կաստրոյին։
Սանչեսն այժմ չի կարող թարմացնել Կուբայի վերաբերյալ իր բլոգը, բայցևայնպես, նա հայտարարել է, որ արդեն գտել է այլընտրանքային ելքը։
Նշենք, որ փետրվարին Generacion Y բլոգ են այցելել 1,2 միլիոն ինտերնետի հաճախորդներ։ Սանչեսի խոսքերով՝ Կուբայի որոշ բնակիչներ, չնայած արգելափակմանը, արդեն գտել են իր օրագիր մուտք գործելու ձևը։










