Գիտնականները Շեքսպիրի պիեսներում հայտնաբերել են վենետիկյան

16:50 • 25.03.08

Վենետիկի Universita Ca Foscari di Venezia համալսարանի դասախոս Շաուլ Բասին և նրա համահեղինակ Ալբերտո Տոկո Ֆեյը հրատարակել են «Shakespeare a Venezia» գիրքը, որտեղ պնդում են, որ անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրը եղել է Իտալիայում:

The Times պարբերականը տպագրել է հետազոտողների մի շարք տեսություններ:
Բասին և Տոկո Ֆեյը համոզված են, որ պիեսների մի շարք մանրամասներ խոսում են այն մասին, որ հեղինակը ծանոթ է եղել երկրի աշխարհագրությանն ու սովորույթներին: Հեղինակները գրում են, որ Ռիալտո կամուրջի մասին նշելը ցույց է տալիս, որ Շեքսպիրը եղել է իրենց քաղաքներում, բայց արդեն հեղինակի կողմից Շեյլոք Լանչելոտի աղախնին տված Գոբբո ազգանունը վկայում է հեղինակի ծանոթության մասին կղզային քաղաքի հետ. Ռիալտո կամուրջի վրա կա մի կուզիկի արձանիկ` հայտնի «Il Gobbo di Rialto»` «Ռիալտոյի կուզիկը» անունով:

Նրա մասին քաղաքից դուրս քիչ մարդիկ գիտեն, և «Շեքսպիրը Վենեցիայում» գրքի հեղինակները այս փաստը համարում են իրենց տեսության ապացույցներից մեկը: Միևնույն եզրակացությանն է բերում նաև Շեքսպիրի ծանոթությունը գոնդոլաների հետ (նշվում է «Վենետիկի առևտրականը»-ում և «Օթելլո»-ում), ինչպես նաև աղավնիներ նվիրաբերելու վենետիկյան սովորույթի հետ:
Գրականագետները և պատմաբանները չունեն ոչ մի փաստաթղթեր` վկայող այն մասին, որ Շեքսպիրը երբևէ հեռացել է Անգլիայից: Համարվում է, որ Իտալիայի, Դանիայի և այլ երկրների մասին տեղեկությունների աղբյուր բացի գրական ստեղծագործություններից նրա համար եղել են առևտրականներն ու դիվանագետները: