Հին եգիպտացիները պաշտում էին ավանակներին

15:56 • 26.03.08

Մի խումբ ամերիկյան հնէաբաններ և հնէակենդանաբաններ հրապարակել են հետաքրքիր տվյալներ նախադինաստիկ Եգիպտոսում ավանակներին պաշտելու մասին: Հոդվածում նկարագրվում է 2002թ. Աբիդոսում (Կահիրեից 480 կմ հարավ) հայտնաբերված մ.թ.ա. երեք հազար տարի վաղեմություն ունեցող ինը ընտանի ավանակների թաղված կմախքներ:

Ավանակները թաղված են եղել պալատականների ավանդական գերեզմանատանը, որից էլ Նյու-Յորքի համալսարանի Հին Եգիպտոսի պատմության և արվեստի դասախոս Մեթյու Ադամսը պարզել է այս կենդանիների բարձր դիրքը Եգիպտոսում:

Մինչ այս հայտնագործությունը` 2002թ., եգիպտագետներին չէր հաջողվել գտնել թաղված ավանակներ: Ոսպես կանոն` այս գերեզմանատներում թաղում էին մումիացված թռչյունների, կոկորդիլոսների, կատուների և եգիպտական աստվածների կամ փարավոնի նախասիրությունների հետ առնչվող այլ կենդանիների:

Ավանակները եղել են բավական առողջ կենդանիներ, բայց նրանց ոսկորները մատնանշում են, որ նրանք եղել են տարիներ շարունակ մեծ ծանրությունների դիմացած աշխատանքային կենդանիներ: