Օլիվեր Սթոունը Ջորջ Բուշի համար կին է գտել
Ռեժիսոր Օլիվեր Սթոունը դերասանուհի Էլիզաբեթ Բենքսին հրավիրել է նկարահանվել ներկայիս ԱՄՆ նախագահի մասին պատմող ֆիլմում` Ջորջ Բուշի տիկնոջ Լորա Բուշի կերպարում:
Այժմ Բենքսը նկարահանվում է ռեժիսոր Քեվին Սմիթի «Zack & Miri Make a Porno» կինոկատակերգությունում, որը պատմում է երկու մանկության ընկերների մասին, որոնք իրենց ծանոթներին խնդրում են նկարահանվել պոռնոֆիլմում:
Դեռ անվանում չունեցող Սթոունի ֆիլմում Ջորջ Բուշի դերում հանդես կգա Ջոշ Բրոլինը, ով 2007թ. նկարահանվել է Քոեն եղբայրների «Ծերունիներն այստեղ տեղ չունեն» և Ռիդլի Սքոթի «Գանգսթեր» ֆիլմերում: Ֆիլմի նկարահանումները կսկսեն 2008թ. ապրիլին:
Ֆիլմի սցենարը գրել է ինքը` Սթոունը, «Ուոլ-սթրիթ» ֆիլմի հեղինակ Սթենլի Ուայզերի հետ համատեղ:










