Հնարավոր է՝ հայտնաբերվել է Սերգեյ Բոդրով-կրտսերի աճյունը
Օսիական փորձագետները չեն բացառում, որ Կարմադոնի լեռնանցքում հայտնաբերված աճյունը հնարավոր է, որ պատկանում է Սերգեյ Բոդրով-կրտսերին։ Փորձագետների խոսքերով՝ լեռանցքում հայտնաբերված մարդկային ոսկորների առաջին փորձաքննությունը թույլ է տալիս հաստատել, որ դրանք պատկանել են մոտ 30 տարեկան տղամարդու։
Դատափորձական խմբի ղեկավար Թամերլան Արխաևը կարծում է, որ դեռևս վաղ է ինչ-որ լուրջ ենթադրություններ անել։ Նրա խոսքերով՝ մահացած տղամարդու հասակը և տարիքը ճշգրիտ կորոշվի մեկ շաբաթից ոչ վաղ։
«Մենք ծրագրում ենք մի քանի օրից կապվել մահացածների հարազատների հետ և նրանց առաջարկել արյուն հանձնել մոլեկուլային անալիզի համար,-ասել է Արխաևը,- սակայն անալիզների արդյունքներին անհարաժեշտ կլինի դեռ երկար սպասել, քանի որ գենետիկական անալիզը բարդ և ժամանակատար գործընթաց է։ Համենայնդեպս, մենք մեր գործը կիսատ չենք թողնի»։
Հիշեցնենք, որ Կոլկա անունը ստացած ձնագունդը Կարմադոնի լենանցքը ծածկել էր 2002թ. սեպտեմբերի 20-ին։ Ողբերգության հետևանքով ձյան տակ էին մնացել հարակից մի քանի գյուղ, մահացել էր 127 մարդ, այդ թվում՝ Սերգեյ Բոդրովը իր նկարահանող խմբի հետ, ովքեր նկարահանում էին իրենց նոր ֆիլմը։










