eBay աճուրդի ժամանակ խարդախները մի քանի միլիոն են վաստակել

10:55 • 27.03.08

ԱՄՆ-ի չորս քաղաքացի, երկու իսպանացի և մեկ իտալացի են մեղադրվում հայտնի նկարիչների արվեստի գործերը կեղծելու մեջ։ Խարդախներն կրկնօրինակել են Պաբլո Պիկասոյի, Մարկ Շագալի, Սալվադոր Դալիի և Ժոան Միրոյի կտավները։
Արվեստի «կեղծ գլուխգործոցների» գները, որոնք վաճառվել են նաև ինտերնետային eBay աճուրդի միջոցով, գերազանցել են 50 հազար դոլարը։

Գործը հետաքննող քննիչների տեղեկացմամբ՝ արվեստի կեղծ գործերն ստեղծվել են Եվրոպայում։ Քննիչները նաև նշել են, որ խարդախները կեղծել են հազարավոր օրինակներ՝ դրանք տարածելով աշխարհով մեկ։

Բազմաթիվ գնորդներ ինտերնետային աճուրդի միջոցով ձեռք են բերել բազմաթիվ կեղծ «պիկասոներ»։ Արվեստի կեղծ գործերը վաճառվել են նաև ցուցահանդես-վաճառքներում և տոնավաճառներում։

Կեղծ նմուշների ընդհանուր քանակն այնքան բարձր է եղել, որ խարդախները վախեցել են միանգամից վաճառել բոլոր օրինակները։

Ենթադրվում է, որ արվեստի կեղծ գործերի վաճառքից ստացված շահույթը կազմել է մոտավորապես 5 միլիոն դոլար։ Զեղծարարներին 20 տարվա ազատազրկում է սպառնում։