«Ջեյմս Բոնդի» հեղինակի նամակագրությունը հանվել է աճուրդի
Բրիտանական Duke's աճուրդի տունը 2008թ. ապրիլին աճուրդի կհանի Յան Ֆլեմինգի` 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նովելների հեղինակի նամակագրությունը: Աճուրդի հանված Ֆլեմինգի նամակագրության մի մասը հասցեագրված է մեքենավարուհի Ջին Ֆրեմփթոնին, որին կարելի է համարել Բոնդի քարտուղարուհու` տիկին Մանիպեննի կերպարի նախատիպը: Նկատելի է, որ Ֆլեմինգն ու Ֆրեմփթոնը երբեք անձնապես չեն հանդիպել, բայց գրողը բարձր է գնահատել իր օգնականուհու խորաթափանց և ուշադիր մեկնաբանությունները:
Duke's աճուրդի տան վաճառքը նշանակված է ապրիլի 10-ին և նվիրված են Ֆլեմինգի 100-ամյակին, որը նշվում է այս տարի: Նամակների հավաքածուն գնահատվում է 2-3 հազար ֆունտ:










