Ճապոնական մետրոյում՝ էտիկետ

10:47 • 27.03.08

Էտիկետի մասին հիշեցնելու նպատակով Յոկոհամայում ստեղծվել է «Էտիկետի պահպանման և հսկման ոստիկանություն», որի ներկայացուցիչները հիշեցնելու են վարքագծի տարրական կանոնների մասին։ Անհավատալի է, բայց հասարակությանն անհանգստացնում է քաղաքացիների զարհուրելի վարքագիծը։

Վերոնշյալ որոշումն ընդունվել է կառավարության կողմից՝ հաշվի առնելով «ահագնացող անդաստիարակությունը»։ Ճապոնիայում միշտ էլ սրբորեն հետևել և պահպանել են վարքագծի բոլոր կաննոները, սակայն վերջերս անցկացված հարցման արդյունքներով պարզվել է, որ ճապոնացիների գրեթե 90%-ը գտնում է, որ երկրում վարքագծի կանոնները կտրուկ նվազել են։

Բացի դրանից՝ ոմանք չափազանց բարձր են խոսում բջջային հեռախոսներով, հրապարակավ դիմահարդարվում են, բարձրացնում երաժշտության ձայնը՝ անհանգստացնելով մարդանց։ Հիրավի, Ճապոնիայի կառավարությունը փորձում է մեծածավալ միջոցներ ձեռնարկել վարքագծի կանոնների իսպառ բացակայության դեմ, ինչը միանշանակ ողջունելի է։ Համաձայն Ճապոնիայի կառավարության՝ էտիկետի խախտումների ցուցանիշները հատկապես բարձր են եղել մետրոյում։

Յոկոհամայի քաղաքապետարանում ստեղծված «հատուկ ջոկատի» պարտականությունը իրավիճակը վերահսկելն է, քաղաքավարական կարգուկանոն սերմանելը։ Նշենք, որ էտիկետի «պահապանները» մեծամասամբ 60-ն անց մարդիկ են, ովքեր խորհուրդներ են տալու «օրինազանցներին»։ Ի դեպ, ոստիկանները չեն պատրաստվում տուգանել վերջիններիս՝ էտիկետի կանոններին չհետևելու համար։