Շեքսպիրի պիեսների հնագույն հրատարակությունները կհայտնվեն ինտերնետում
Օքսֆորդի համալսարանի Բոդլեանի և Վաշինգթոնում Ֆոլջերի շեքսպիրյան գրադարանները մտադիր են թվայնացնել և ինտերնետում օն-լայն տարբերակով ներկայացնել Ուիլյամ Շեքսպիրի in quarto պիեսների հնագույն հրատարակությունները:
Պիեսները հրատարակվել են մինչև 1641թ., իսկ դրանցից մի քանիսն էլ` դեռևս Շեքսպիրի կենդանության օրոք: Լուսանցքներում անգամ առկա են Շեքսպիրի ձեռքով արված նշումներ:
Գրադարանի ներկայացուցիչների խոսքերով` նման նախաձեռնությունը չափազանց կարևոր է, քանի որ պիեսների ձեռագրերը չեն պահպանվել:
“Այս հրատարակություները առավելագույնս մոտ են նրան, ինչ Շեքսպիրը ցանկացել է տեսնել տպագրված”, - նշել է Բոդլեանի գրադարանի մամուլի քարտուղարը:
Նախագծի հիմնական նպատակն է հանրությանը ծանոթացնել Շեքսպիրի ամենավաղ հրատարակությունների հետ, որոնք մինչ այդ հասու են եղել միայն մասնագետներին:










