Հոլանդացին ինտերնետում տեղադրեց իր հակաիսլամական ֆիլմը
Մարտի 27-ին հոլանդացի քաղաքական գործիչ Խեերտ Վիլդերսը իր հակաիսլամական ֆիլմն է տեղադրել Live Leak ինտերնետային կայքում:
Վիլդերսի տասնհինգ րոպեանոց «Ֆիտնա» ֆիլմում Ղուրանի ընթերցանության դրվագները համակցվում են 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության և 2004թ. մադրիդյան գնացքի պայթյունի դրվագների հետ:
Հիշեցնենք, որ այդ ֆիլմի շուրջ երկու կրքերը բորբոքվել են դեռևս երկու շաբաթ առաջ, երբ Հոլանդիայի հասարակության կողմից Վիլդերսը քննադատության է արժանացել։ Ամստերդամում մարտի 22-ին Վիլդերսի ֆիլմի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել, որոնց մասնակցել է ավելի քան 5 հազար մարդ:
Հեռուստաընկերությունները հրաժարվել էին հեռարձակել Վիլդերսի ֆիլմը, և դրանից հետո նա որոշել է թողարկել այն ինտերնետային կայքի միջոցով։ Իր ֆիլմում նա փորձել է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում իսլամական գաղափարախոսությունը, որը, նրա կարծիքով, ազատության դեմ սպառնալիք է պարունակում:
Վիլդերսն անցկացնում է հակամահմեդական ներգաղթյալների դեմ տարվող քարոզարշավ Հոլանդիայում 2004թ սկսած, երբ նա հիմնել է «Ազատություն» կուսակցությունը, որի նպատակն է կանգնեցնել Հոլանդիայի մահմեդականացումը:
Հոլանդիայի վարչապետ Յան Պիտեր Բալկենենդեն հայտարարել է, որ կտրականապես դեմ է իսլամի այնպիսի ըմբռնմանը, որն առաջանկում է Վիլդերսը:
«Ֆիլմում իսլամն արտացոլվում է բռնության տեսքով: Մենք չենք կարող դրա հետ համաձայնել», - ասել է նա:










