Հակաիսլամական ֆիլմը LiveLeak.com-ում ցուցադրվեց ընդամենը մեկ օր
LiveLeak.com կայքի աշխատողները ստիպված են եղել հանել մարտի 27-ին կայքում տեղադրված հոլանդացի Խեերտ Վիլդերսի «Ֆիտնա» հակաիսլամական ֆիլմը նրանից հետո, երբ կայքի աշխատակազմի հասցեին սպառնալիքներ են հնչել:
Այնուամենայնիվ, 15-րոպեանոց ֆիլմը առայժմ կարելի է դիտել այլ կայքերում այդ թվում` YouTube.com-ում:
«Այս օրը ճափազանց տխուր օր է ինտերնետում խոսքի ազատության կողմնակիցների համար, սակայն մենք մեր աշխատողների անվտանգությունն ավելի բարձր ենք դասում», - ասված է կայքի հաղորդագրության մեջ:
Վիլդերսի կարճամենտրաժ ֆիլմում Ղուրանի ընթերցանության դրվագները համակցվում են 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության և 2004թ. մադրիդյան գնացքի պայթյունի դրվագների հետ:
Ֆիլմի կտրուկ քննադատությամբ է հանդես եկել նաև ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պակ Գի Մունը։










