Ճապոնիայի դատարանը անմեղ է ճանաչել Նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օեին

12:13 • 29.03.08

Օսակայի դատարանը անմեղ է ճանաչել ճապոնացի արձակագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Կենձաբուրո Օեին:
Գրողը մեղադրվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին չարախոսելու մեջ:

Հայցվորները պնդում էին, որ Օեն «Գրառումներ Օկինավայի մասին» իր գրքում ճապոնացի զինվորականներին անվանում է Օկինավայի քաղաքացիների զանգվածային ինքնասպանությունների պատճառ 1945թ. ամերիկյան զորքերի առաջխաղացման ժամանակ:

Գրողի դեմ հայց էին ներկայացրել պատերազմին մասնակցած ճապոնական բանակի ստորաբաժանման նախկին սպան և ևս մեկ հրամանատարի եղբայրը: Նրանք կարծում են` որ Օեի գրքում սպաները ներկայացված են որպես դաժան մարդիկ, որոնք զուրկ են մարդկային որակներից:

Հայցվորները մտադիր են վիճարկել դատարանի որոշումը: