Իսպանիայում հայտնաբերվել են հնագույն մարդու մնացորդներ
Իսպանիայում հնէաբանական պեղումների ժամանակ հայընաբերվել են հնագույն մարդու մնացորդներ, որոնց տարիքը կազմում է 1,3 մլն տարի: Գտածոն իրենից ներկայացնում է կնոջը պատկանող ծնոտի ոսկոր:
Մնացորդների տարիքը նշանակում է, որ մայրցամաքի վրա մարդիկ հայտնվել են շատ ավելի վաղ, քան ենթադրվում էր: Հայտնաբերված մնացորդները 500 հազար տարով ավելի հին են 1997թ. Իսպանիայում հայտնաբերված Homo antecessor-ի մնացորդներից:
Homo antecessor-ը նախնապես համարվում է ժամանակակից մարդու և նեանդերթալցիների նախահայրը: Բացի Իսպանիայից, Homo antecessor-ի մնացորդներ են հայտնաբերվել նաև Իտալիայի Չեպրանո քաղաքի տարածքում, որտեղ պեղումների ընթացքում հայտնաբերվել են գանգոսկրեր:
Իսպանիայում հայտնաբերված ծնոտի մի մաս հանդիսացող մնացորդները, գիտնականների կարծիքով, բանական շատ ընդհանրություններ ունեն 1983թ. Կովկասում հայտնաբերված մնացորդների հետ: Այդ ժամանակ Վրաստանում հայտնաբերվել էին մարդու մնացորդներ` 1,8 մլն տարի հնությամբ:
Հայտնաբերված մնացորդները գիտնականներին հիմք են տալիս ենթադրելու, որ մարդկանց նախնիները Աֆրիկայից եկել են Կովկաս, որտեղ, էվոլյուցիայի ենթարկվելով, դարձել են Homo antecessor-ներ, ովքեր 1,3 մլն տարի առաջ սկսել են արտագաղթը դեպի Եվրոպա:
Ավելի վաղ գիտնականները կարծում էին, որ մարդիկ եվրոպական մայրցամաքի վրա են հայտնվել ընդամենը 800 հազար տարի առաջ:










