«Ֆիտնա»-ի հեղինակը համաձայնել է փոփոխություններ մտցնել իր ֆիլմում
«Ֆիտնա» ֆիլմի հեղինակ հոլանդացի քաղաքական գործիչ Խեերտ Վիլդերսը մտադիր է որոշ փոփոխություններ մտցնել ֆիլմի սցենարում, որպեսզի խուսափի հեղիանակային իրավունքների խախտման համար հայցից, հայտնում է AFP-ն։
Միևնույն ժամանակ, Վիլդերսը մտադիր չէ փոխել ֆիլմի էությունը։
Ինչպես հաղորդում է գործակալությունը, Վիլդերսը կջնջի Մուհամեդ մարգարեի ծաղրանկար ցուցադրող կադրերը:
Վիլդերսը նշել է, որ Մուհամեդի ծաղրանկարը կփոխարինի մեկ այլ ծաղրանկարով։
Բացի այդ, քաղաքական գործիչը մտադիր է ֆիլմից ջնջել այն կադրերը, որտեղ օգտագործվել են հոլանդացի երաժշտի նկարը։ Բանն այն է, որ հոլանդացի երաժշտի նկարը սխալմամբ ընդունել են 2004թ. ռեժիսոր Տեո Վան Գոգին սպանած իսլամական ծայրահեղականի տեղ։ Վիլդերսը նաև կճշտի, թե ռեժիսորի հետ ում հարցազրույցն է օգտագործվել ֆիլմում։










