Հայտնաբերվել է Պիկասոյի անհայտ ջրանկար
Բրիտանական մասնավոր հավաքածուում Duke's աճուրդային տան փորձագետները հայտնաբերել են Պաբլո Պիկասոյի` վաղ շրջանին պատկանող անհայտ ջրանկար:
1901-1902թթ. Ստեղծված "Գրկախառնում" (Etreinte) կտավը, որը գնահատվել է 100 հազար ֆունտ, վաճառքի կհանվի Duke's-ի աճուրդին ապրիլի 10-ին:
Ջրանկարի հակառակ կողմում առկա է նկարչի ստորագրությունը, ինչպես նաև նշված է, որ այն վերցված է “Լուիզային նվիրված” հավաքածուից:
Լուիզա Լենուարը, կամ Օդետան եղել է Պիկասոյի փարիզյան առաջին սերը: Ջրանկարի իսկությունը նկարիչը հաստատել է 1969թ.:
Նշված մասնավոր հավաքածուում հայտնաբերվել են նաև բրիտանացի նկարիչ-անիմատոր Ջորջ Սթաբսի և Ալֆրեդ Մանինգսի երկու արժեքավոր գործեր:
Պիկասոյի, Սթաբսի և Մանինգսի կտավների վաճառքի հասույթը կարող է կազմել երեք միլիոն ֆունտ:










