Sotheby's աճուրդի տանը վաճառքի են հանվել Լինքոլնի նամակները

11:25 • 01.04.08

Sotheby's աճուրդի տանը վաճառքի են հանվել ԱՄՆ նախագահների նամակները: Աճուրդը կկայանաապրիլի 3-ին Նյու Յորքում:
Վաճառքի հանված գլխավոր իրը կդառնա ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի նամակը, որը “Երեխաների` ստրկության մեջ գտնվող երկրի բոլոր երեխաներին ազատություն պարգևելու խնդրագրի” պատասխանն է:

Լինքոլնը հազվադեպ է անձամբ պատասխանել իրեն ուղղված նամակներին, սակայն 195 երեխաների կողմից ստորագրված հուզիչ խնդրագիրը գրավել է ԱՄՆ նախագահի ուշադրությունը:

“Խնդրում եմ, այս մարդուկներին փոխանցեք, - գրում է Լինքոլնն իր նամակում, - որ ես շատ ուրախ եմ, որ իրենց փոքրիկ սրտերը լի են արդարության և սիրո զգացմունքներով, ու թեև ես ի զորու չեմ կատարել նրանց խնդրանքը, համոզված եմ, որ նրանք հիշում են, որ դա միայն Աստծո ուժերում է, և որ Նա, կարծես, ցանկանում է անել դա”:

Փորձագետների կանխատեսումների համաձայն` նշված նամակի վերջնական գինը կարող է կազմել 3-5 մլն դոլար: