Անգլիական եկեղեցում կոչ են արել արգելել Մեծ Բրիտանիայում մզկիթների կառուցումը

13:18 • 02.04.08

Անգլիական եկեղեցու Սինոդի անդամ Էլիսոն Ռուոֆը քրիստոնեական ռադիոկայանով հնչած ելույթում կոչ է արել իր հայրենակիցներին դադարեցնել Մեծ Բրիտանիայում մզկիթների կառուցումը:

Ռուոֆի կարծիքով` հակառակ դեպքում Մեծ Բրիտանիան կարող է վերածվել իսլամական պետության:

Սինոդի անդամը կարծում է, որ գոյություն ունեցող մզկիթները բավական են երկրում ապրող մահմեդականների համար, իսկ նման շինությունների կառուցումը տվյալ շրջաններ է ներգրավում իսլամ դավանող նորանոր մարդկանց:

Դրա արդյունքում, զգուշացնում է Ռուոֆը, մզկիթների մոտակայքում գտնվող “բոլոր խանութները կդառնան իսլամական, բոլոր տները կդառնան իսլամական, և այդ տարածքներ այլ մարդկանց համար կվերածվեն փակ գոտու”:

“Մենք դեռ քրիստոնիա երկիր ենք, և պետք է շարունակենք այդպիսին մնալ”, - հայտարարել է Ռուոֆը:

Մեծ Բրիտանիայում Մահմեդականների խորհրդի ներկայացուցիչ Ինայաթ Բունգլավալան Ռուոֆի ելույթն անվանել է “ֆանատիկ և բացեիբաց կսենոֆոբիկ”: