Ինդոնեզիայի իշխանությունները որոշել են փակել մուտքը YouTube “Ֆիտնայի” պատճառով
Ինդոնեզիայի իշխանությունները կոչ են արել տեղական ինտերնետ պրովայդերներին փակել մուտքը ամենահայտնի YouTube օնլայն-վիդեոծառայություն:
Արգելափակման պատճառ է դարձել կայքում տեղադրված հոլանդացի քաղաքական գործիչ Խեերտ Վիլդերսի “Ֆիտնա” հակաիսլամական սկանդալային ֆիլմը:
Ինդոնեզիայի տեղեկատվության նախարար Մուհամեդ Նուհն արդեն դիմել է YouTube-ի ղեկավարությանը` “Ֆիտնա” ֆիլմը կայքէջերից հանելու խնդրանքով: Կայքի ներկայացուցիչների պատասխանի վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան:
“Ֆիտնան” Նյու Յորքում և Մադրիդում տեղի ունեցած ահաբեկչություններից վերցված դրվագների, իսլամական արմատականների ելույթների և Ղուրանից հատվածների միակցում է: Ֆիլմի հեղինակը կարծում է, որ իսլամը ”սպառնում է Հոլանդիայի ազատությանը”, իսկ Ղուրանը, Վիլդերսի կարծիքով, “ֆաշիստական գիրք է”:
Ֆիլմի պրեմյերան կայացել է բրիտանական LiveLeak կայքի էջերում. Վիլդերսի ֆիլմը մերժել են հեռարձակել բոլոր հոլանդական հեռուստաընկերությունները: Շուտով “Ֆիտնայի” կրկնօրինակները տեղադրվել են տասնյակ տեսածառայություններում, այդ թվում նաև YouTube-ում:
Ֆիլմի ցուցադրությունը խիստ քննադատության է արժանացել մի շարք երկրներում:










