Էնդի Ուորհոլը դարձել է 2007թ. ամենավաճառվող նկարիչը

17:09 • 02.04.08

2007թ. համաշխարհային աճուրդներում վաճառվել են Էնդի Ուորհոլի` 422,3 մլն դոլարի գործեր, ընդ որում` ամերիկյան նկարչի գործերից 74-ը վաճառվել են մեկ միլիոն դոլարից ոչ պակաս գնով:

Բացարձակ ռեկորդ է սահմանել “Կանաչ մեքենայի վթարը” կտավը, որը Christie's աճուրդի տանը վաճառվել է 64 մլն դոլարով:
Կոլեկցիոներների շրջանում հաջորդ ամենահայտնի նկարիչը Պաբլո Պիկասոն է: Նրա կտավներից մեկ տարվա ընթացքում է վաճառվել է ընդհանուր առմամբ 319,7 մլն դոլարի: Համեմատության համար նշենք, որ 2006թ. Ուորհոլի նկարների վաճառքը հասել է 199,6 միլիոնի, իսկ Պիկասոյի նկարներինը` 339,7 մլն:

Երրորդ ռեկորդային նկարիչը Ֆրենսիս Բեկոնն է, ում նկարների վաճառքից ստացվել է ընդհանուր առմամբ 244,5 մլն դոլար (յոթ նկարներ վաճառվել են` յուրաքանչյուրը ավելի քան տաս միլիոն դոլարով):

Ներկայում ապրող ամենահաջողակ նկարիչ է ճանաչվել Գերհարդ Ռիխտերը` 85,9 մլն:

Ընդհանուր առմամբ արվեստի գործերի համաշխարհային վաճառքը հասել է 9,2 մլրդ դոլարի, որը 18 տոկոսով գերազանցում է 2006թ. ցուցանիշը:

1254 անուն իր վաճառվել է մեկ միլիոն դոլարը գերազանցող գնով:

Artprice-ի փորձագետների կանխատեսումներով` 2008թ. ցուցանիշները հուսադրող չեն լինելու. տնտեսական ճգնաժամը չի կարող չազդել արվեստի շուկայի վրա: